Տարբեր դաշինքներում տեղավորվելով՝ փորձում են մեկ մարդու դարձնել վարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու և ձերբակալությունների մասին։


«Եթե մարդ իրապես ուժեղ է և ունի ժողովրդի աջակցությունը, իսկ ուժեղ կարող է լինել էն առաջնորդը կամ էն ուժը, որն ունի ժողովրդի իրական աջակցությունը, ապա այդպիսի քայլերի բնավ չի գնա, սակայն դա սովորութային բնույթ էլ ունի, այսինքն՝ այս ուժերն այլ կերպ չեն պատկերացնում իրենց՝ իշխանության գալու ճանապարհը, որովհետև գիտեն, որ ժողովուրդն իրենց կողքին չէ։ Շատ հետաքրքիր տենդենց ենք նկատում, և դա փաստել են նաև իմ գործընկերները. այս ուժը թաքնվում է կանանց հետևում, ինչը շատ տգեղ երևույթ է, որին մենք ականատես ենք լինում, որպեսզի հետագայում էլ նման երևույթներ ի հայտ գալու դեպքում ասեն՝ գիտեք ինչ կա՝ կին է, անչափահաս երեխաներ ունի կամ անչափահաս երեխաներ չունի, պարզապես կին է, և պետք է սոլիդարություն դրսևորել»,- ասաց պատգամավորը։


Նա նշեց, որ ուզում է հասկանալ՝ կանայք ինչպե՞ս են գնում այդ քայլին՝ առանց մտածելու իրենց ընտանիքի, իրենց համբավի, իրենց անվան մասին, և եթե իրենք իսկապես մտածում են այդ ամենի մասին, չպետք է գնան այդ քայլին։


Պատգամավորի խոսքով՝ այնուամենայնիվ, այս կանայք օգտագործվում են այս ուժի կողմից։           

    

Ի հավելումն նա ասաց, որ ընտրակաշառք բաժանում են այն ժամանակ, երբ որ մարդուն իրապես արժեք չեն համարում։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան