Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին՝ Ասիայի ամենահարուստ մարդ․ Bloomberg

Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին, որի կարողությունը գնահատվում է 92.6 միլիարդ դոլար, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով նաև աշխարհի ամենահարուստների ցուցակի 19-րդ հորիզոնականը։

 

Bloomberg-ի տվյալներով՝ հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին, ով երկար ժամանակ գլխավորում էր մայրցամաքի միլիարդատերերի ցուցակը, այժմ ունի 90.8 միլիարդ դոլար կարողություն և նահանջել է երկրորդ հորիզոնական՝ համաշխարհային վարկանիշում զբաղեցնելով 20-րդ տեղը։

 

Այս տարվա ընթացքում ֆոնդային շուկաների կտրուկ տատանումների պայմաններում Adani Group-ի ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դոլարով, մինչդեռ Reliance Industries-ը կրել է 16.9 միլիարդ դոլարի կորուստ։