Ռազմական գործընկերությունից մինչև տնտեսական ներդրումներ․ ի՞նչ են քննարկել փոխվարչապետն ու դեսպան Դեկոտինյին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:


Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:


Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: