Սամվել Կալուգացու քաղաքական-քարոզչական թիմն ակնհայտորեն տառապում է բարոյական արժեքների երկվությամբ։ Այդ թիմի անդամներից ոմանք, առնվազն երկուսը, հիշեցնենք, ժամանակ առաջ հայտնի «փոդքաստում» զբաղված էին տարիքով կանանց թիրախավորելով ու այդ թեմայով, թող ներվի ասել, «բոցվելով», թե իրենց՝ իշխանության գալու դեպքում ՀՀ-ում «չբավարարված կանայք չեն լինելու», բացվելու է «սեքսի» նախարարություն։ Նախօրեին էլ, երբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց «Ուժեղ Հայաստան»-ական երկու կանանց նկատմամբ, «ուժեղները», ձենները գլուխները գցած, դարձան կերակրող կանանց անձնուրաց պաշտպաններ։ Ինչո՞ւ կերակրող կանանց, քանի որ ձերբակալված կանանցից մեկը՝ Գոհար Ղումաշյանը․․․ երկու ամսական երեխա ունի ու կերակրում է։ Փաստորեն, կերակրող մայր լինելը «ինդուլգենցիա» է հանցանք-զանցանք կատարելու համար։ Սույն տրամաբանությամբ առաջնորդվելով, ասենք, կարելի է կերակրող մոր քողի ներքո զբաղվել, օրինակ, փաստաթղթերի կեղծմամբ կամ, ասենք, թունավորել աղմկող հարևանին, որի պատճառով կերակրվող երեխան վատ է քնում, կամ, դիցուք, բռնություն կիրառել նույն կերակրվող երեխայի հանդեպ՝ գիշերվա կեսին արթնանալու, իր՝ կերակրող մոր քունը խաթարելու համար։ Աբսուրդ է, չէ՞։ Ցինիզմի ու երեսպաշտության «վիսշի պիլոտաժի» դրսևորում էր Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան՝ «կերակրող մայրերի» թեմայով «պաշտպանական ճառիկը», թե․ «Պարտվեք տղամարդավարի, մի կալանավորեք մայրերի․․․ Դիմում եմ ուժային մարմինների մեր ընկերներին, տղամարդկանց, արդյոք սա այն երկի՞րն է, մեր երկիրը դուք այսպե՞ս եք պատկերացնում, որ մայրիկները երկու ամսական բալիկով, տարվեն դատարան անիմաստ թեմայով, սա՞ է մեր ապագան»։ Ասվածը, հիրավի, իրավաՏգիտության բացառիկ նմուշ է։ Դիցուք, եթե վաղը Նարեկ Կարապետյանի մեքենայից որևէ կերակրող մայրիկ որոշի գողություն անել կամ, ասենք, փողոցով անցնելիս նրան ճիպոտով հարվածել, նրա այդ արարքները պետք է անպատիժ մնան, քանի որ, գրողը տանի, չէ՞ որ սույն արարքները կատարողը կերակրող մայր է։ Մի՞թե կարելի է նման «անիմաստ բաների» համար քրեական հետապնդում հարուցել, դատարան կանչել «անմեղ» մայրիկներին, ձերբակալել կամ խափանման միջոց կիրառել։
Նարեկ
Կարապետյանն ու նրա «խելքին» ընկած այլ «ուժեղականներ» հասկանո՞ւմ են, որ ապրում
են մի երկրում, որտեղ օրենքը գերակա է ու գործում է բոլորի համար՝ անկախ կերակրող
կամ կերակրվող լինելու կարգավիճակից։ Իրենք էլ օրենքի նման՝ տնավարի, կենցաղային
մակարդակի մեկնաբանումով խրախուսում են Ընտրական օրենսգրքի խախտումները՝ հակելով
այլ կուսակցությունների անդամ հանդիսացող «կերակրող, բալիկ ունեցող մայրերին»
կատարելու նույն արարքները, ակնարկելով, որ անպատիժ են մնալու։ Սա այն դեպքն է,
երբ պետք է ասել՝ Նարեկ Կարապետյան, մարդկանց
մի՛ կերակրիր անհեթեթություններով, որ վաղը տվածդ կերակուրիդ զոհը չդառնաս։
Մի «խոխմա»
բան էլ․ Նարեկ
Կարապետյանը իր մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ
նշել է, թե «ուժեղ»-ական կանանց
իրենց կատարած արարքի համար հետապնդելը «մեծ հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն» է։ Ապա հավելել․ «Փաշինյա՛ն, Հայաստանը չի դառնա Ադրբեջան»։ Փաստերը ցույց են տալիս, որ վերջին
հանրահավաքից հետո խուճապի մատնվել է «Ուժեղ
Հայաստան»-ը, քանի որ այդքան ռեսուրս ծախսել, մեջտեղից ճղվել ու հազիվ մի 12,5 հազար մարդ հավաքել հանրահավաքի,
իրոք, խուճապի թեմա է։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջան չդառնալուն, ապա եթե ՀՀ-ում
ադրբեջանական բարքեր տիրեին, ապա իրենք՝ «ուժեղները»,
հինգ հոգով մի վայրում հավաքվելու, առավել
ևս՝ հանրահավաք անելու ռիսկ չէին ունենա։ Ի դեպ, ավելի դաժան ճակատագիր նրանց կսպասեր, եթե
նույնն անել փորձեին․․․ Սամվել Սարգիսիչի բիզնես գործունեության
վայրում՝ ՌԴ-ում։ Այդ երկրում Պուտինի օրոք քաղաքական գործունեություն ծավալելու, ինքզինքը վարչապետ երևակայելու դեպքում Սամվել Կարապետյանին
նվազագույնը կթունավորեին, նրա խմբակին էլ․․․ կցրեին տներով՝ նախքան այդ դաժան կտտանքների ենթարկելով։
Հ․ Մանուկյան