Ուշադրություն iPhone-ի օգտատերերին. դադարեցվում է մի շարք մոդելների աջակցությունը

Apple-ի ամենասպասված ծրագրային թարմացումներից մեկը՝ iOS 27-ը, արդեն գտնվում է շնորհանդեսի հետհաշվարկի փուլում, որն ակնկալվում է հունիսին: Սակայն արդեն հայտնի է, որ iPhone-ի որոշ հին մոդելներ կհեռացվեն աջակցության ցուցակից:


Ըստ առկա տեղեկությունների՝ 2019-2020 թվականներին թողարկված որոշ սարքեր չեն ստանա նոր թարմացումը: Սա փաստացի նշանակում է այս մոդելների համար ծրագրային աջակցության այլևս չի լինի:


iPhone-ի այն մոդելների ցանկը, որոնք չեն ստանա iOS 27.

  • iPhone SE (2-րդ սերնդի)

  • iPhone 11

  • iPhone 11 Pro

  • iPhone 11 Pro Max


Այս մոդելները տարիներ շարունակ ստացել են կայուն թարմացումներ, սակայն այժմ դրանց հնարավորությունները համարվում են անբավարար նոր գործառույթների համար: Մասնավորապես, որպես պատճառ նշվում են A13 Bionic պրոցեսորի սահմանափակումները, օպերատիվ հիշողության պակասը, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ ֆունկցիաների ներդրումը:


Նշվում է, որ ավելի վաղ Apple-ն արդեն դադարեցրել էր iPhone XR և iPhone XS մոդելների աջակցությունը: