«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքը «պատմական» էր` բովանդակազուրկ լինելու առումով

Օրերս տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որը սույն կուսակցության ներկայացուցիչները օրեր շարունակ գովազդում էին որպես պատմական։ Հանրահավաքի ժամանակ հեռավար ելույթ ունեցավ նաև Սամվել Կարապետյանը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։


Նա նշեց, որ ինչ-որ առումով իսկապես պատմական էր՝ թերևս առաջին հերթին բովանդակազուրկ լինելով։


Խոսելով Նարեկ Կարապետյանի ելույթի մասին՝ պատգամավորն ասաց «Նա ասում է, որ այսուհետ բյուջեն չպետք է բաշխվի ընտրությունից ընտրություն՝ գրոշների տեսքով։ Երևի նկատի ունի համընդհանուր առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը և նմանատիպ բաներ, որոնք տեղի են ունեցել ընտրություններին նախընթաց։ Ես ուզում եմ ուղղակի արձանագրել մի բան. խոսողը մի մարդ է, ում հայրը Հանրապետական կուսակցության տարիներին եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, և այս տարիներին է ձևավորվել այդ ավանդույթը։ Իհարկե Սերժ Սարգսյանից առաջ էլ նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին իսկապես ժողովրդին հիշում էին ընտրությունից ընտրություն, բաժանում էին գրոշներ՝ ընտրակաշառքի, մի փոքր ասֆալտապատման տեսքով և այլն։ Սա հենց այն իրողությունն է, որը առկա էր իր հոր՝ իշխանության մաս կազմելու ամբողջ ժամանակահատվածում»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան