Ջորջ Քլունին ու Սպիտակ տունը իրար «ռազմական հանցագործ» են անվանել

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա ավելի վաղ սպառնացել է Իրանին «ամբողջ քաղաքակրթության ոչնչացմամբ»։


Իր հիմնադրամի միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցականների համար, Քլունին այդ խոստումը անվանել է «ռազմական հանցագործություն»։


ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկնաբանել է Քլունիի խոսքերը. «Միակ մարդը, որ ռազմական հանցագործություններ է կատարել, Ջորջ Քլունին է՝ իր սարսափելի ֆիլմերով և դերասանական կարողությունների բացակայությամբ»,- The Independent-ի հարցմանը ի պատասխան ասել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը։


Քլունին արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը. «Ընտանիքները կորցնում են մտերիմներին։ Երեխաները ողջ-ողջ այրվում են։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին։ Հիմա ժամանակն է լուրջ քննարկումների ամենաբարձր մակարդակներում, այլ ոչ թե ինֆանտիլ վիրավորանքների... Պատերազմական հանցագործությունը կատարվում է «ազգը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ», ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի ստատուտով։ Ո՞րն է վարչակազմի դիրքորոշումը ի պաշտպանություն իրեն»,- ասել է նա Deadline-ին տված հարցազրույցում։