«Հասկանում եմ Թրամփին. ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն կատարել իրենց պարտավորությունները». Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ի եթերում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ընթացքում  Դաշինքի որոշ անդամ երկրներ «չեն կատարել իրենց պարտավորությունները»։


Ռյուտեն երեկ՝ ապրիլի 8-ին, Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ CNN-ի եթերում հանդիպումը մեկնաբանելով՝ Ռյուտեն ասել է, որ Թրամփը «ակնհայտորեն հիասթափված է ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից, և ես հասկանում եմ այդ տեսակետը»։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ «եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունը» օգնել է լոգիստիկայի հարցում, տրամադրել իրենց բազաները և ցուցաբերել այլ աջակցություն։


Իր հերթին, Թրամփը Ռյուտեի հետ հանդիպումից հետո իր Truth սոցցանցում գրել է. «ՆԱՏՕ-ն այնտեղ չէր, երբ մենք նրանց կարիքն ունեինք, և նրանք այնտեղ չեն լինի, երբ կրկին պետք լինեն»։