ԱՄՆ բանակը կմնա Իրանում և Մերձավոր Արևելքում. Թրամփ

«ԱՄՆ բոլոր նավերը, ինքնաթիռները և զինծառայողները, ինչպես նաև լրացուցիչ զինամթերքը, սպառազինությունը և մնացած ամեն ինչը, որ անհրաժեշտ է մարտական ​​գործողություններ անցկացնելու և արդեն զգալիորեն թուլացած հակառակորդին ոչնչացնելու համար, կմնան իրենց տեղերում՝ Իրանում և դրա շուրջը այնքան ժամանակ, մինչև լիակատար չիրագործվի ձեռք բերված իրական համաձայնագիրը»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։


Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինչը, նրա կարծիքով, չափազանց անհավանական է, «ապա կսկսվի ավելի լայնածավալ, ավելի լավ կազմակերպված և ավելի հզոր հրաձգություն, քան որևէ մեկը երբևէ տեսել է»։


«Սա համաձայնեցված է եղել վաղուց, և չնայած հակառակի մասին ամբողջ կեղծ հռետորաբանությանը՝ ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը ԿԼԻՆԻ ԲԱՑ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ։ Միաժամանակ մեր մեծ բանակը լիցքավորվում և հանգստանում է՝ անհամբեր սպասելով, ըստ էության, հաջորդ նվաճմանը»,- գրել է Թրամփը։