Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Վաշինգտոնի հետագա քայլերին։
«Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որը, մեր տվյալներով, անցել է արդյունավետ ռեժիմի փոփոխության փուլ։ Ուրանի հարստացում չի լինելու։ ԱՄՆ-ը, Իրանի հետ համագործակցությամբ, կվերահսկի և կհեռացնի խորքում թաղված միջուկային նյութերը, որոնք մշտապես գտնվում են խիստ արբանյակային վերահսկողության ներքո։ Հարձակման օրվանից ի վեր իրավիճակը չի փոխվել»,-գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ սակագների և պատժամիջոցների մեղմացման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ քննարկվող 15 կետերից մեծ մասի շուրջ արդեն իսկ ձեռք է բերվել համաձայնություն։