«ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ և կորցրեց հեղինակություն, իսկ շահեց Իրանը». Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ, կորցրեց կյանքեր և հեղինակություն, իսկ Իրանը հայտնվեց շահեկան վիճակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԿՀՎ նախկին աշխատակից Նեդ Փրայսը։


«Կարծես թե պատերազմը մոտենում է ավարտին. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ վերացվել են։ Եթե սա է նոր իրողությունը, ապա մենք կորցրել ենք հսկայական ռեսուրսներ՝ կյանքեր, ֆինանսական միջոցներ և հեղինակություն՝ միայն այն բանի համար, որ իրանական ռեժիմը հայտնվի ռազմավարական առումով ավելի շահեկան վիճակում հիմնական ուղղություններում»,- Х սոցցանցում գրել է նախկին պաշտոնյան։