Մեկ օրում երեք երկրաշարժ՝ Կասպից ծովում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։


Հայտարարության մեջ նշվում է, որ «ըստ տեղեկությունների, որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական կենտրոնից, 2026 թվականի ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 13:05-ին, Կասպից ծովի ջրային ավազանում՝ Լենքորան քաղաքից 50 կմ արևելք, 70 կմ խորության վրա գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի հարավային շրջաններում՝ 3-4 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս պահին ԱԻ նախարարությունը որևէ տեղեկություն չի ստացել ավերածությունների կամ տուժածների մասին»։


Սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երրորդ երկրաշարժն է։