«Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է Իրանի նկատմամբ». Սպիտակ տուն

«Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է Իրանի նկատմամբ». Սպիտակ տուն

 

 

Սպիտակ տունը հայտարարել է Միացյալ Նահանգների հաղթանակի մասին Իրանի նկատմամբ։

«Սա Միացյալ Նահանգների հաղթանակն է, որը տարել են նախագահ Թրամփը և մեր անհավանական զինվորականները։ «Էպիկական կատաղություն» գործողության սկզբից ևեթ նախագահ Թրամփը կանխատեսում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։ Մեր զինվորականների անհավանական կարողությունների շնորհիվ մենք հասանք և գերազանցեցինք մեր հիմնական ռազմական նպատակները 38 օրվա ընթացքում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Х սոցցանցում։


Նրա խոսքով՝ «մեր զինված ուժերի հաջողությունը թույլ տվեց նախագահ Թրամփին և նրա թիմին գործի դնել ազդեցության առավելագույն լծակները՝ հնարավորություն տալով անցկացնել բարդ բանակցություններ, որոնք այժմ բացել են դիվանագիտական ​​լուծման և երկարատև խաղաղության ճանապարհը»։


Բացի դրանից, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը «հասել է Հորմուզի նեղուցի բացմանը»։


«Երբեք չարժե թերագնահատել նախագահ Թրամփի կարողությունը՝ հաջողությամբ առաջ մղելու Ամերիկայի շահերը և խթանելու խաղաղության հաստատմանը»,- եզրափակել է նա։