Իրանում ռազմական գործողությունը շուտով կավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։
«Միացյալ Նահանգները հիմնականում կատարել է իր ռազմական
խնդիրները։ Դեռ կան որոշ բաներ, որոնք մենք կցանկանայինք անել: Օրինակ՝ ռազմական առումով
մի փոքր ավելի շատ աշխատանք կատարել Իրանի զենք արտադրելու կարողության վրա։ Բայց հիմնականում
ԱՄՆ ռազմական նպատակները իրականացված են։ Սա նշանակում է, որ, ինչպես ասել է նախագահ
Դոնալդ Թրամփը, այս պատերազմը շատ շուտով կավարտվի»,- նշել է Վենսը։
Այսօր՝ ապրիլի 7-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի
հետ բանակցություններ վարելու համար։