Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կարող է կործանվել և այլևս երբեք չվերականգնվել»։
«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, սակայն հավանական է, որ այդպես էլ կլինի»,- գրել է նա։
Թրամփի խոսքով՝ այս գիշերը կարող է դառնալ պատմության ամենակարևոր պահերից մեկը։
«Այժմ, երբ ունենք լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են ավելի խելացի և պակաս արմատականացված մոտեցումներ, հնարավոր է՝ ինչ-որ հեղափոխականորեն դրական բան տեղի ունենա։ Մենք դա կիմանանք այս գիշեր՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև հավելել է, որ «շորթման, կոռուպցիայի և մահվան 47 տարիները» կարող են ավարտվել։