ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է «ջախջախիչ հարվածներ» հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չհամաձայնի պայմանագրի։
Նրա խոսքով՝ Իրանի համար սահմանվել է վերջնաժամկետ՝ մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը։ Թրամփը նշել է, որ այդ ժամկետից հետո երկրի ենթակառուցվածքները կարող են ամբողջությամբ ոչնչացվել։
«Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի։ Դա կարող է տեղի ունենալ ընդամենը չորս ժամում, եթե մենք կամենանք։ Սակայն մենք ցանկանում ենք համաձայնագիր, որը կընդունվի մեր կողմից և կապահովի նավթի ազատ փոխադրում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև քննադատել է ՆԱՏՕին, ինչպես նաև Հարավային Կորեաին, Ճապոնիային և Ավստրալիային՝ Իրանի դեմ հնարավոր գործողություններին աջակցություն չցուցաբերելու համար։
Իրանից արձագանքել են այս հայտարարություններին․ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք գնահատել է որպես կոշտ հռետորաբանություն՝ ուղղված ԱՄՆ-ի ռազմական ձախողումները արդարացնելուն։
Մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսնակը հիշեցրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների թիրախավորումը արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։