ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր կարծիքը Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու գաղափարի շուրջ։ Այս մասին նա պատմել է իր կենսագիր Ռոբերտ Հարդմանին տված հարցազրույցում, հայտնում է The Globe and Mail-ը։
«Կանադան ունի ավելի քան երկու հարյուր տարվա սեփական պատմություն, և բոլոր այդ խոսակցությունները «Օ՜, Կանադա»-ի մասին… երեքուկես տարում դրա հարցերը չես լուծի։ Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա», — նշել է Թրամփը։
Ըստ Հարդմանի՝ նախագահը հղում է արել Կանադայի անկախության երկար ժամանակաշրջանին և երկրի շարունակական կապերին բրիտանական միապետ Կառլի հետ։
Միևնույն ժամանակ, հանրության առջև ԱՄՆ նախագահը նախկինի պես Կանադայի վարչապետին անվանում է «նահանգապետ»՝ բացատրելով անեքսիայի վերաբերյալ իր սպառնալիքները կանադացի քաղաքական գործիչների նկատմամբ տածած անձնական հակակրանքով։
«Նրանք երեսիս քաղաքավարի են խոսում, իսկ թիկունքումս գարշելի բաներ են ասում», — մեջբերվում են քաղաքական գործչի խոսքերը Հարդմանի նոր գրքում, որի լույսընծայումը նախատեսված է հաջորդ ամիս։