Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան ձեռք բերելու շուրջ։ Այս մասին «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» ազգային երկաթուղային ընկերությունը և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը իր
հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում իրականացնել նման գործողություն:
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը անդրադարձել էր Հայաստանի
երկաթուղիների կոնցեսիան վաճառելու թեմային և հայկական լրատվամիջոցների հետ
ճեպազրույցում հայտարարեց, որ քննարկումներն այդ ուղղությամբ շարունակվելու են:
Ռուսական երկաթուղիների և Հայաստանի
միջև կոնցեսիոն համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, ևս
10 տարվա երկարաձգմամբ: