ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին անհրաժեշտ է շտապ համաձայնագիր կնքել՝ նախազգուշացնելով հապաղելու դեպքում հնարավոր ծանր հետևանքների մասին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանի ամենաբարձր կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի. առջևում ավելին է լինելու: Իրանի համար ժամանակն է գործարք կնքել, քանի դեռ ուշ չէ, և քանի դեռ ոչինչ չի մնացել այն երկրից, որը կարող էր մեծ դառնալ», — գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ, որի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև այն երկրների օբյեկտներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաբազաները՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում, ԱՄԷ-ում, Օմանում, Բահրեյնում, Իրաքում և Կիպրոսում։