Կայա Կալլասի հայտարարությունները «խայտառակություն» են Եվրամիության համար․ Զախարովա

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կրկին հայտնվել է քննադատության կենտրոնում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կալլասը «խայտառակել է Եվրամիությունը»՝ Ռուսաստանին մեղադրելով վերջին 100 տարվա ընթացքում 19 երկրի, այդ թվում՝ Աֆրիկայի պետությունների դեմ հարձակումների մեջ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Զախարովայի խոսքով՝ Կալլասի հայտարարությունները վկայում են անտեղյակության մասին՝ ընդգծելով, որ «տգիտությունն այդքան արագ չի բուժվում»։


Նա նաև նշել է, որ Աֆրիկայում «արյունոտ հետք» են թողել հենց Եվրամիությունի և ՆԱՏՕի անդամ երկրները, որոնք, նրա խոսքով, մարտի 25-ին ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաում ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։


Զախարովան նաև հիշեցրել է, որ հունվարին Կալլասը խոստովանել էր՝ սիրում է կարդալ և նպատակ ունի ավելի գիտակ դառնալ։ Նա խորհուրդ է տվել այդ ընթերցանության ցանկում ներառել նաև գաղութատիրության մասին աշխատություններ՝ հավելելով, որ դա «գուցե օգնի, բայց դեռ փաստ չէ»։