ՀՀ վարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաև երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։
«Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին և զարգացման հեռանկարներին։
Լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման և կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաև հարակից այլ ուղղություններ։ Կենտրոնի շրջանավարտները հաջողությամբ մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական գործունեություն ծավալելով էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության և վերանորոգման ոլորտներում։

Կենտրոնը համագործակցում է ինժեներական ոլորտի տարբեր ընկերությունների հետ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Արմեն Դարբինյանի խոսքով՝ ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակում են իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում։