ԱՄՆ-ը կախված չէ Հորմուզի նեղուցից, նավթի անվտանգությունը թող ապահովեն օգտագործող երկրները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կախված չէ Հորմուզի նեղուցով իրականացվող նավթային մատակարարումներից։


Սպիտակ տնից ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ անդրադառնալով Իրանում ԱՄՆ-Իսրայելական գործողությանը, նա նշել է, որ ԱՄՆ-ը գրեթե նավթ չի ներմուծում այդ երթուղով և ապագայում նույնպես դրա կարիքը չի ունենա։


Թրամփի խոսքով՝ այն երկրները, որոնք օգտվում են Հորմուզի նեղուցից նավթի փոխադրման համար, պետք է իրենք պատասխանատվություն կրեն նավագնացության վերականգնման և անվտանգության ապահովման համար։


«Մենք կօգնենք, սակայն նրանք պետք է առաջատար դեր ստանձնեն այն նավթի պաշտպանության գործում, որից այդքան մեծապես կախված են», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։