Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մոսկվայում մի խումբ մարդկանց կողմից եկեղեցու դիմաց կազմակերպված ակցիային, որտեղ նրանք այրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, հնչեցրել հակահայկական կոչեր։


«Սա հակապետականության գագաթնակետն է:


Ռուսաստանի որոշ մեր հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում: Բայց հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները ձեզ կվերադարձնեն 21-րդ դար:


Իսկ Կտրիճ Ներսիսյանը իր գործակալ եղբայր Կամո/Եզրասի թամադայությամբ եկեղեցին վերածել է հակապետական կառույցի: Դուք էլ կվերադառնաք 21-րդ դար: Շուտով»,- գրել նա։