Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղրիմում կործանվել է Ան-26 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, զոհվել են անձնակազմի վեց անդամներ և 23 ուղևորներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ինքնաթիռի
հետ կապը կորել է մարտի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, երբ
այն պլանային թռիչք էր կատարում բռնակցված Ղրիմի վրայով։ Պաշտպանության
նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ որոնողա-փրկարարական խումբը
հայտնաբերել է Ան-26-ի կործանման վայրը։
«Ինքնաթիռը
վնաս չի կրել։ Աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է»,- հայտարարել
է գերատեսչությունը։
ՏԱՍՍ-ի
աղբյուրը հայտնել է, որ Ան-26-ը մխրճվել է ժայռի մեջ։