Կա՛մ ԱՄՆ-ից գնեք նավթ, կա՛մ խիզախություն ունեցեք՝ գնացեք Հորմուզի նեղուց և ինքնուրույն լուծեք հարցը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն երկրներին, որոնք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով բախվել են ավիացիոն վառելիքի պակասին, կոչ է արել մատակարարումներն ապահովել  ինքնուրույն՝ միաժամանակ քննադատելով Միացյալ Թագավորության դիրքորոշումը Իրանի հետ հակամարտության հարցում։


«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որը հրաժարվեց խառնվել Իրանի ջախջախմանը, ես առաջարկ ունեմ ձեզ համար. նախ՝ գնեք ԱՄՆ-ից, մենք բավականաչափ ունենք, և երկրորդ՝ ձեռք բերեք խիզախություն, ուղևորվեք նեղուց և պարզապես վերցրեք այն»,- գրել է Թրամփը TruthSocial սոցցանցում։


ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այդ երկրները պետք է սովորեն ինքնուրույն պայքարել իրենց համար։


«ԱՄՆ-ն այլևս չի կարող օգնել ձեզ, ինչպես դուք չկարողացաք օգնել մեզ։ Իրանը, ըստ էության, ոչնչացված է։ Ամենադժվարն արդեն հետևում է։ Գնացեք ձեռք բերեք ձեր սեփական նավթը»,- հավելել է Թրամփը։