Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառ բաժանելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանը։


«Ձեր հին ձևերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետևողական աշխատանքին և հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա»,- գրել է Պապիկյանը: