Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը ԱՄՆ-ի հետ միջանկյալ բանակցությունների ընթացքում համաձայնել է չհարստացնել ուրանը՝ նույնիսկ խաղաղ նպատակներով։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ուեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգ) օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել 15 կետերի շուրջ։
«Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, դա թիվ մեկ կետն է։ Դրանք առաջին, երկրորդ և երրորդ կետերն են... Նրանք համաձայնել են դրան», — ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին, որը պետք է կայանա այսօր։