Հռոմի Պապ Լևոն XIV-ը հանդես է եկել օդային ռմբակոծությունները հավերժ արգելելու կոչով

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել արգելել ավիացիայի օգտագործումը զինված հակամարտությունների ժամանակ հարվածներ հասցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։


Քահանայապետի կարծիքով՝ օդային հարվածները կրում են անխտիր բնույթ և պետք է արգելվեն։


«Ոչ ոք չպետք է ապրի այն վախով, որ մահվան և կործանման սպառնալիքը կարող է գալ երկնքից։ XX դարի ողբերգական փորձից հետո օդային ռմբակոծությունները պետք է հավերժ արգելված լինեին, սակայն դրանք դեռևս գոյություն ունեն <...> սա առաջընթաց չէ, սա հետընթաց է», — հայտարարել է Պապը։


Reuters-ը նշում է, որ Լևոն XIV-ը բազմիցս կոչ է արել դադարեցնել կրակը Իրանի հետ պատերազմում։ Կիրակի օրը նա հակամարտությունն անվանել է «մարդկային ցեղի ամոթը»։