Թրամփը Պենտագոնին հանձնարարել է հետաձգել Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին երկու օրերի ընթացքում «շատ լավ և արդյունավետ բանակցություններ» են ունեցել, ուստի նա Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։


«Ելնելով այս խորը, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից և տոնից, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած ռազմական հարված՝ ընթացիկ հանդիպումների հաջող ավարտի պայմաններում»,- գրել է նա։


ԱՄՆ նախագահը չի ներկայացրել բանակցությունների մանրամասները։ Թեհրանը չի մեկնաբանել բանակցությունների մասին տեղեկատվությունը։