Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով:


Ուղերձում ասվում է.


«Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:


Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:


Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:


Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:


Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,


Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում:


Շնորհավոր Նավրոզ»: