ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը գործնականում վտանգ չի ներկայացնում, հետևաբար Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն։ Այս մասին գրել է ԱՄՆ-ի նախագահը սոցցանցի Truth Social հարթակում։ 


«ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին ուզում կռվել, որպեսզի կասեցնեին Իրանի միջուկային ծրագիրը։ Այժմ այդ պայքարում մենք հաղթել ենք ռազմական առումով, և գործնականում Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց համար», - գրել է ԱՄՆ-ի նախագահը։


Թրամփը հավելել է, որ երկրները բողոքում են նավթի բարձր գներից, ինչի համար ստիպված են վճարել, բայց չեն ցանկանում օգնել Հորմուզի նեղուցը բացելուն, մինչդեռ դրա համար, Թրամփի համոզմամբ, պահանջվում է պարզ ռազմական գործողություն։ 


«Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ նվազագույն ռիսկով», - գրել է ԱՄՆ-ի նախագահը։