Իրանի Անզալի նավահանգստի վրա հարվածների հետևանքները «ազդում են Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների առևտրա-տնտեսական շահերի վրա», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեծացող տագնապով հետևում ենք Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռա-ռումբային հարվածների աշխարհագրության ընդլայնմանը Իրանում»,- ասվում է է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «Կասպից ծովի իրանական Անզալի նավահանգիստը ռմբակոծության է ենթարկվել մարտի 18-ին»։
«Այս խոշոր կասպիական նավահանգիստը կարևոր առևտրա-լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, այդ թվում՝ պարենային, ապահովման համար: Տուժում են Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների տնտեսական շահերը, որոնք Իրանի հետ տրանսպորտային կապեր են պահպանում այս նավահանգստի միջոցով»,- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը «կրկին վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական կարգավորման ջանքերը, որը ավելի ու ավելի է տարածվում հարևան տարածաշրջանների վրա»։