Հայտնի է դարձել Թրամփի կարծիքը Իրանի էներգետիկ օբյեկտներին հասցվող նոր հարվածների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում նոր հարվածներ հասցնել իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։


Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփը սատարել է «Հարավային Պարս» հանքավայրի նավթային արդյունաբերության օբյեկտներին հասցված հարվածը և գտնում է, որ դա հստակ ազդակ էր Թեհրանին՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանը հասկացել է այդ ազդակը, ուստի նա այժմ դեմ է հանդես գալիս նոր հարվածներին։


Այդուհանդերձ, WSJ-ն ընդգծում է, որ Թրամփը կարող է վերանայել իր դիրքորոշումը և թույլատրել նոր գրոհներ՝ կախված նեղուցում Իրանի հետագա գործողություններից։