ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին հարվածելու Իսրայելի ծրագրերից։
Նրա խոսքով՝ Կատարը ևս կապ չի ունեցել այդ գործողության
հետ և տեղյակ չի եղել դրա նախապատրաստության մասին։
«Միացյալ Նահանգները ոչինչ չգիտեր այդ
հարձակման մասին, իսկ Կատարը որևէ կերպ չի եղել դրան մասնակից»,- գրել է Թրամփը
TruthSocial սոցիալական ցանցում։
Ամերիկայի առաջնորդը ընդգծել է, որ Իսրայելը
չի շարունակի
հարվածել այս օբյեկտին։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ իրավիճակը կարող է կտրուկ
փոխվել Թեհրանի կողմից պատասխան գործողությունների դեպքում։
«Եթե Իրանը անմիտ որոշում կայացնի հարձակվելու
Կատարի վրա, Միացյալ Նահանգները՝ Իսրայելի համաձայնությամբ կամ առանց դրա,
կհարվածի «Հարավային Պարս» հանքավայրին այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել»,- հայտարարել է
Թրամփը։