Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները: Փոսալցման աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այս գիշեր փոսալցման աշխատանք կիրականացվի Միկոյան, Խորենացի, Գարեգին Հովսեփյան և Դրոյի փողոցներում:


Քաղաքապետարանից նշում են նաև, որ երեկ գիշեր աշխատանքներ են իրականացվել Արին Բերդում, Թբիլիսյան, Նուբարաշենի և Եղվարդի խճուղիներում, Իսակով պողոտայում, ինչպես նաև Ռուբինյանց, Խորենացի և Միկոյան փողոցներում: