Ռուսաստանը խստորեն դատապարտում է գործողությունները, որոնք ուղղված են ինքնիշխան Իրանի ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս պատճառելուն, առավել ևս՝ նրանց սպանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Գործողություններ,
որոնք ուղղված են առողջությանը վնաս պատճառելուն կամ, առավել ևս, ինքնիշխան Իրանի,
ինքնիշխան և անկախ Իրանի ղեկավարության ներկայացուցիչների սպանությանը և
ոչնչացմանը, ինչպես նաև այլ երկրների։ Մենք դատապարտում ենք նման
գործողությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական
ղեկավարության ոչնչացումը համարվո՞ւմ է ռազմական հանցագործություն, և արդյոք
Ռուսաստանը հենց ա՞յդ կերպ է մեկնաբանում Իրանի ազգային անվտանգության գերագույն
խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչների
մահը։