Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ իր և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա մոտ մեկ ամիս ուշացումով։
Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում։
«Մենք Չինաստանի հետ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Ուստի կազմակերպելու ենք այցը մոտավորապես հինգ-վեց շաբաթից»,-նշել է Թրամփը։
Ավելի վաղ՝ ենթադրվում էր, որ Թրամփի այցելությունը Չինաստան տեղի կունենա մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը։