Մակրոնը շուտով կլքի իր պաշտոնը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կլքի իր պաշտոնը։ Այս մասին նա հայտարարել է Օվալաձև աշխատասենյակում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։


Այսպիսով Թրամփը մեկնաբանել է Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողությանը մինչև ռազմական գործողությունների ավարտը։