Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների, այդ թվում՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից օգնության անհրաժեշտություն չկա։
«ՆԱՏՕ-ի մեր «դաշնակիցների» մեծ մասը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը... Մենք այլևս «կարիք չունենք» և չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, այն մեզ երբեք պետք չի եղել։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային», - «Truth Social» սոցցանցում գրել է Թրամփը։