Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Օմանում. Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը

Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:


 

Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։


 

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

 


Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։