«Խաղաղություն է․ ժողովուրդը Փաշինյան է ընտրելու, ոչ թե մարդասպաններին»

Մարտի 14-ին և 15-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակում այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, շրջել է համայնքներում և հանդիպել տեղի բնակիչների հետ։ Քաղաքացիները և հատկապես երեխաները  վարչապետին դիմավորել են ջերմ մթնոլորտում։ Շփումների ընթացքում քաղաքացիները հատկապես ընդգծել են խաղաղության, ԹՐԻՓՓ-ի կարևորությունը և իրենց խիստ դժգոհությունը հայտնել ընդդիմությունից։


Մենք զրուցել ենք տեղացիների հետ, որոնք մեզ հետ զրույցում նույնպես ամենից շատ կարևորում են խաղաղությունը, ինչպես նաև նշում այն ակնհայտ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, ինչի համար էլ հունիսի 7-ին նրանք կրկին կընտրեն Նիկոլ Փաշինյանին։


Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև Տաթևի վանքում։ Այստեղ նրան մոտեցել են օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնք լուսանկարվել են վարչապետի հետ և նշել, որ նրա մասին հիմնականում դրական կարծիքներ են լսել։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան