Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման համար

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:


«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։


Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը  սոցցանցում՝ գրառման մեջ նշելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։