Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը:


Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է, որ կադաստրային արժեքն է 1 միլիոն 804 հազար դրամ։