«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» պատերազմի մասին վավերագրական ֆիլմը արժանացել է «Օսկարի»

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որը ստեղծվել է ամերիկացի ռեժիսոր Դևիդ Բորենշտեյնի և Ուրալի Կարաբաշ քաղաքից վիդեոգրաֆ Պավել Տալանկինի կողմից։


«Չորս տարի մենք նայում ենք աստղալից երկնքին և ամենակարևոր ցանկությունն ենք գուշակում։ Շատ կարևոր ցանկություն։ Բայց կան երկրներ, որտեղ ընկնող աստղերի փոխարեն երկնքից ռումբեր են ընկնում, և դրոններ են թռչում։ Հանուն մեր ապագայի, մեր բոլոր երեխաների՝ եկեք կանգնեցնենք բոլոր պատերազմները։ Հիմա»,- ասել է Տալանկինը՝ ստանալով «Օսկարը»։ Ռեժիսորը ռուսերեն է խոսել։


««Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն այն մասին է, թե ինչպես կարելի է երկիրը կորցնել։ Երբ մենք աշխատում էինք այդ կադրերի վրա, տեսանք, որ այն կարող ենք կորցնել անթիվ փոքր գործողություններին մասնակցության ճանապարհով։ Երբ մենք դառնում ենք մասնակից, երբ կառավարությունը սպանում է մարդկանց մեր խոշոր քաղաքների փողոցներում, երբ մենք ոչինչ չենք ասում, երբ օլիգարխները գրավում են մեդիան և վերահսկում մեր արտադրությունն ու սպառումը, մենք բոլորս բախվում ենք բարոյական ընտրության։ Բայց, բարեբախտաբար, նույնիսկ «ոչ ոք»-ը կարող է ավելի ուժեղ լինել, քան դուք կարծում եք»,- իր ելույթում ասել է Դևիդ Բրոնշտեյնը։