Մի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:


Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,  նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ:


Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: