Պարեկները ձերբակալել են 75 տափաստանային արտույտ որսած տղամարդուն

Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։


Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։


51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։