ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին հայտնել է Ֆլորիդայում տեղի ունեցած ասուլիսում: Թրամփի խոսքերը մեջբերում են BBC News-ը և Reuters-ը։
Թրամփի
խոսքով՝ Պուտինը ցանկություն է հայտնել «օգնելու» Իրանի հետ հակամարտության
կարգավորման հարցում։
«Ես
ասացի. «Դուք կարող էիք ավելի շատ օգուտ բերել, եթե դադարեցնեիք պատերազմը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Դա շատ ավելի օգտակար կլիներ»»,- հայտարարել է
Թրամփը։
Նա
ռուս-ուկրաինական պատերազմն անվանել է «անվերջ կռիվ»։
«Նախագահ
Պուտինի և նախագահ Զելենսկու միջև գոյություն ունի հսկայական ատելություն, նրանք,
կարծես, չեն կարողանում պայմանավորվել։ Բայց կարծում եմ, որ դա դրական զրույց էր
այդ թեմայով»,- ասել է ԱՄՆ նախագահը։