«Շուտով կավարտվի». Թրամփը՝ պատերազմի մասին

Ամերիկա-իսրայելական գործողությունը Իրանի դեմ շուտով կավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Եվ այն շուտով կավարտվի»,- Դորալում (Ֆլորիդա) կայացած մամուլի ասուլիսում ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ռազմական արշավի ընթացքը։


ԱՄՆ նախագահը գործողության ավարտի ճշգրիտ ժամկետներ չի նշել։ Նա միայն պարզաբանել է, որ այդ արշավը այս շաբաթ չի ավարտվի. «Ոչ, բայց շուտով»։ Հարցին՝ արդյոք նա նկատի ունի առաջիկա օրե՞րը, նա դրական է պատասխանել. «Կարծում եմ»։ «Շատ շուտով»,- հավելել է նա։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի վերադառնալ ռազմական ուժի կիրառմանը Իրանի դեմ. «Եվ եթե դա կրկին սկսվի, ապա նրանք ավելի լուրջ հարվածների կենթարկվեն»։


Թրամփի խոսքով՝ Թեհրանը ամբողջ Մերձավոր Արևելքը գրավելու պլաններ էր կառուցում. «Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը։ Եվ նրանք պատրաստվում էին Իսրայելը ոչնչացնելու փորձ ձեռնարկել։ Այնպես որ, մենք դա կասեցրինք՝ [գործողության մեկնարկի] բարեհաջող ժամկետի շնորհիվ»։


Թրամփը նաև ասել է. «Ներկա դրությամբ մենք հարվածել ենք ավելի քան 5 հազար թիրախների [Իրանում], որոնցից մի քանիսը շատ խոշոր էին»։