Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է անհապաղ ներում ստանա, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը «սարսափելի է վարվում»՝ դա չտրամադրելով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel-ին տված հարցազրույցում։
Նեթանյահուն
Իսրայելում մի քանի քրեական գործերով է անցնում։ Դատախազությունը նրան մեղադրում է
կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ։
Թրամփը
նաև հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու որոշումը կկայացվի
Նեթանյահուի հետ միասին: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը իրավիճակը քննարկում
է Իսրայելի վարչապետի հետ և մտադիր է հաշվի առնել Իսրայելի դիրքորոշումը՝ ռազմական
գործողությունների դադարեցման ժամկետը որոշելիս: Այնուամենայնիվ, վերջնական
որոշումը, նշել է ԱՄՆ նախագահը, կկայացնի Վաշինգտոնը։
Ամերիկացի
առաջնորդը կարծիք է հայտնել, որ եթե ինքը և Նեթանյահուն չմիջամտեին, Իսլամական
Հանրապետությունը կոչնչացներ Իսրայելը. «Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և մնացած ամեն ինչ դրա շուրջը։ Մենք
միասին աշխատեցինք։ Մենք ոչնչացրինք մի երկիր, որը ցանկանում էր ոչնչացնել
Իսրայելը»։
Թրամփը
նաև վստահություն է հայտնել, որ Իսրայելը կարիք չի ունենա շարունակելու ռազմական
գործողությունները ամերիկյան հարվածների հնարավոր դադարեցումից հետո։