Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն

Վիետնամում ՀՀ դեսպանությունը (դեսպանը՝ համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) տեղեկացնում է՝ Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:


4 մարդ մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։


7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով, ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն: